ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք են բերմա ենթարկվել

Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում: 

 

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ հուլիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կանայք: 

 

Միջոցառման նպատակն է՝ արգելել մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, բացի այդ՝ նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին: Այս խնդրի հետ կապված ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ ահազանգեր: Միջոցառումները շարունակական են լինելու:

Քաղաքականություն

Պատահարներ