Երևան - Գյումրի ճեպընթացը կնոջ է վրաերթի ենթարկել. վերջինս տեղում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ճեպընթացի մեքենավարը գնացքով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի: 

 

Վերջինը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 68-ամյա Սուսաննա Խաչատրյանն էր, տեղում մահացել է: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: 

 

Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մեքենավարի ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ