Հայտնի է գնացքի տակ ընկած կնոջ ինքնությունը

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝  ժամը 19:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել որ երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

«Մենք հիմա էլ ենք գտնվում դեպքի վայրում, վրաերթի ենթարկված կինն տեղում մահացել է, մարմինը մասնաստված էր, հարազատներին դեռ չենք գտել, միայն հավաքվածներից մի քանիսը տեղեկացրին,որ ճանաչում են կնոջը, հարևաններն էին»,- Shantnews.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում դեպքի մասին մանրամասներ հաղորդեց ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

 

Ալեքսան Գյոզալյանը նաև տեղեկացրել է, որ կնոջ ինքնությունն արդեն հայտնի է: Նա Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի բնակչուհի Սուսաննա Խաչատրյանն է՝ ծնված 1951 թվականին:Թե ինչպես և ինչ հանգամանքներում է կինը հայտնվել գնացքի գծերի վրա, դեռ հայտնի չէ:

Քաղաքականություն

Պատահարներ