Հայտնի է ՌԴ-ում հաց բաժանող Մամուդ Շավերշյանի մահվան պատճառը. ArmDaily.am

Ինչպես արդեն հայտնել ենք, կյանքից հեռացել է գործարար, բարերար Մամուդ Շավերշյանը, ով ավելի քան 10 տարի Ռուսաստանում անվճար հաց է բաժանել:

 

 

Թեև մամուլը գրել էր, որ նա ազգությամբ հայ է, սակայն իրականում Մամուդ Շավերշյանը ազգությամբ եզդի է։

 

Շավերշյանի մահվան պատճառը ինսուլտն է եղել, գիշերը իրեն վատ է զգացել, տեղափոխել են հիվանդանոց, կոմայի մեջ է ընկել ու մահացել։ Ամեն տարի ընտանիքով Հայաստան էր գալիս։

Մամուդ Շավերշյանի եղբայրը՝ Նվեր Շավերշյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է. «Մամուդը սիրում էր իր գյուղը, ինքը երբեք չի մոռացել իր դպրոցը, որ այնտեղ կրթություն է ստացել, ուզում էր, որ այդ դպրոցը միշտ շենանա, որ երեխաները կրթություն ստանան»։

Շավերշյանը լրատվականի հետ զրույցում նշել է, որ եղբայրը 58 տարեկան էր, ծնվել է Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում, 1992թ-ից բնակվում էր Ռուսաստանում։ 

Այսօր հայրենի գյուղում տեղի է ունենալու հոգեհանգստի արարողությունը, իսկ վաղը՝ հուղարկավորությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ