Կովերը Սևանա լճի ջրից չեն անկել

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել այն լաբորատոր հետազոտությունների մասով, որոնք իրականացվել են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար:


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փորձանմուշներում ինֆեկցիա չի հայտնաբերվել:

Ստացվում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ կենդանիները ջրից չեն սատկել, պատճառն առվույտն է, որն ուտելուց հետո փքվել են:

 

«Բոլոր փքված կովերին, երբ ծակել են, կարողացել են փրկել, եթե ինֆեկցիա լիներ, ելքն այլ կլիներ»,- ասել է Հարությունյանը:

Քաղաքականություն

Պատահարներ