ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում բողոքի ցույցի են դուրս եկել «սև բաճկոնները». ձերբակալվածներ կան

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր բողոքի են դուրս եկել «սև բաճկոնները»: Այդ մասին հայտնել է Russia Today-ը:

 

Նրանք Ֆրանսիայում առանց փաստաթղթերի բնակվող փախստականներն են և բողոքում են արտաքսումների դեմ: Ի նշան բողոքի՝ նրանք արգելափակել են Պանթեոնը:

 

Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ: Ձերբակալվել է 37 մարդ:

Քաղաքականություն

Պատահարներ