ԲՀԿ պատգամավորները Սևանի ջրիմուռների փորձանմուշն ուղարկելու են Վրաստան

ՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը Սևանի ճահճացած հատվածից ջրիմուռների և ջրի փորձանմուշ են վերցրել, որը լրացուցիչ լաբորատոր փորձաքննության են ուղարկելու Վրաստան: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Նաիրա Զոհրաբյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

 

«Այս պահին Սևանում ենք եւ Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության:

 

Մեկ բան հստակ է. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով:

Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կքննարկենք ստեղծված արտակարգ իրավիճակն ու կփորձենք գտնել լուծումներ։ Լալահառաչ ելույթներով հարցեր չեն լուծվելու։ Գործ անել է պետք։

Սևանը հիվանդ է»:

Քաղաքականություն

Պատահարներ