Հրդեհ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ․ մեկնել է չորս մարտական հաշվարկ

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 20:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Քաղաքականություն

Պատահարներ