Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունները վերածվել են անկարգությունների

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Բաստիլի գրավման օրվա աթռիվ ռազմական շքերթ է իրականացվել, որից հետո փողոցներում անկարգություններ են սկսվել: Երկրի իշխանություններին չի հաջողվել խուսափել հասարակական կարգի խախտումներից:

Բողոքի երթի մասնակիցները, վանկարկելով «դեղին բաճկոնների» կարգախոսները, սկսել են քանդել փողոցներում տեղակայված ցանկապատները՝ փորձելով դրանցից պատնեշներ ստեղծել: Սկսված ծեծկռտուքի պատճառով ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:
 

Քաղաքականություն