ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնտենեգրոյում հայերի ելույթից առաջ ադրբեջանցիները գոռացել են, որ քոչարին հայկական պար չէ

«Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում տեղի էր ունենում Միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Կովկաս պարային համույթի հրաշք սաները։ Հայաստանի ելույթից անմիջապես առաջ վայրկյանների ընթացքում հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ Քոչարին հայկական պար չէ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կովկաս» համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի կինը՝ Լիանա Պողոսյանը:

 

Նա նշել է, որ իրավիճակը վայրկյանների ընթացքում ավելի է թեժացել և երեխաների անվտանգությունը նույնպես սպառնալիքի տակ է եղել.

 

«Սակայն նման պահվածքը ավելի ոգևորեց երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ ներկայացրեցին մեր երկիրը։ Ոստիկանություն կանչվեց և դրանց մի մասը բերման ենթարկվեցին։ Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը և մեկ անգամ ապացուցում է մեր արևելյան հարևանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների և արվեստի բարձրսգույն արժեքները։ Ապրենք հայերս և Կովկաս պարային համույթը։ Երեխաների և համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք առաջացրեց փառատոնի մյուս մասնակիցների մոտ։ Քոչարին հայկական պար է»,- գրել է Լիանա Պողոսյանը։

Քաղաքականություն

Պատահարներ