Ուկրաինայում ուղղաթիռ է կործանվել

Ուկրաինայի Սումսկի շրջանում Մի-2 ուղղաթիռ է կործանվել, մեկ մարդ մահացել է: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

 

«Հուլիսի 17-ին՝ ժամը 15:29-ին (երևանյան 16:29) Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Սումսկի շրջանի Յաբլոչնոե գյուղի մոտակայքում դաշտերի ցողման աշխատանքների իրականացման ժամանակ Մի-2 ուղղաթիռն ընկել է: Ավիավթարի հետևանքով մեկ մարդ (օդաչուն) մահացել է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

 

Ուղղաթիռի կործանման պատճառները պարզվում են:

Քաղաքականություն