Ես հիմա կմտնեմ կլողանամ, Ձեզ էլ եմ հրավիրում․ մարզպետը՝ լրագրողին

Այդ անասունները, եթե անգամ «Բյուրեղ» ջուր խմեին, կսատկեին։ Գեղարքունիքի Մարզպետ Գնել Սանոսյանը պատրաստվում է լողալ Սևանա լճում, նա նշեց, որ ջուր խմելու խնդիր չկա, քանի որ Սևան գնում են լողալու համար և ոչ ջուր խմելու։

 

Մարզպետն առաջարկեց ներկաներին ու լրագրողներին միանալ իրեն ու լողալ միասին։ «Մենք սովորական մարդկանց նման, կմտնեք կլողանաք»,-ասաց Գեղարքունիքի մարզպետը՝ նշելով, որ ջուր խմել պետք չէ, քանի որ ոչ մեկին ապացուցելու բան չկա։

 

Նշենք, որ Սեւանա լճի հարակից լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:

 

Նշենք նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և բողոքի ակցիա անողների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մինչև չորեքշաբթի հարցը չլուծելու դեպքում, պատգամավորն անձամբ կմիանա ակցիա անողներին։


 

Քաղաքականություն