Եթե մինչև չորեքշաբթի էդ հայտարարությունը չարվի, ես կգամ, ձեր հետ կկանգնեմ ստեղ. Միքայելյանի այցից հետո ճանապարհը բացվեց

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը եկավ Երեւան-Սեւան ճանապարհին բողոքի ակցիա իրականացնողների մոտ: Նշենք, որ Սեւանա լճի հարակից լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:

 

Լրատվամիջոցները Միքայելյանից հետաքրքրվեցին, կառավարության անդամները չորեքշաբթի կհայտարարե՞ն արդյոք, որ Սեւանը մաքուր է, Միքայելյանը պատասխանեց. «Կամ պիտի հայտարարեն, կամ ես էլ կգնամ ժողովրդի հետ ակցիա կանեմ: Մարդիկ մի կտոր հացի փող են առնում սրա համար: Ամեն տարի սենց մի բան ասում են: Եթե թունավոր է ցրտերն ինչի՞ չեն սարքում»:

 

Ցուցարարների խոսքով՝ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունից հետո մարդիկ չեն գալիս Սեւան եւ իրենց գործը տուժում է:

 

Ակցիայի մասնակիցները պահանջում էին Շրջակա միջավայրի եւ Առողջապահության նախարարներին, ինչին Միքայելյանն արձագանքեց. «Նախարաներն եկան ստե ի՞նչ պիտի ասեն»:

 

Ակցիայի մասնակիցների մոտ է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:

Միքայելյանը խոստացավ, որ հարցին լուծում կտրվի, ակցիայի մասնակիցներն էլ որոշեցին բացել ճանապարհը՝ մինչեւ չորեքշաբթի: Միքայելյանը նշեց, որ այդ ճանապարհով լագեր է գնում եւ Սեւանում լողալու է: 

 

 

Քաղաքականություն