Միայն պարոն Ալումյանի փաստարկները ուսումնասիրելուց հետո պարզ կլինի, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկվել. ՄԻՊ

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի նա ասուլիսի ընթացքում նշած իր նկատառումները ներկայացնի Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությանը:

 

«Միայն պարոն Ալումյանի փաստարկները մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզ կլինի, թե Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում ինչ միջոցներ կարող է ձեռնարկել կոնկրետ իրավիճակում»,-ասված է պատասխանում:

Քաղաքականություն