Պյոտր Պորոշենկոն տարբեր անուններով 5 անձնագիր ունի

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն տարբեր անուններով 5 անձնագիր ունի։ Այս մասին գրում է Elise Journal-ը՝ Մոլդովայի դատախազությունում աղբյուրների հղումով, որոնք տեղեկությունն Ուկրաինայի իրավապահներին են փոխանցել:

 

Չնայած նրան, որ Ուկրաինայի օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիությունը, Պորոշենկոն հինգ տարբեր երկրների քաղաքացի է:

 

Նշվում է, որ պետության նախկին ղեկավարն իր համար այլ անունով անձնագրեր է ձեռք բերել 1996 թվականին, իսկ հետո՝ 2014 թվականին:

 

Բացի այդ, ըստ աղբյուրի, քաղաքական գործիչը մտադիր է Մեծ Բրիտանիա փախչել ուրիշի անվան և ազգանվան ներքո, և այդ գործում նրան կօգնեն նրա «ազդեցիկ հովանավորները»:

Քաղաքականություն

Պատահարներ