Օրվա լրահոս

Տրինիդադ և Տոբագոյոի Կայսերական հովտի կենդանաբանական այգու այցելուները ականատես են եղել, թե ինչպես է հսկայական պիթոն-ալբինոսը կերակրման ժամանակ հարձակվել վարժեցնողի վրա և կծել նրա որովայնը:

 

Այգու աշխատակիցը պիթոնի համար նապաստակ է գցել վանդակից ներս, սակայն սողունը չի արձագանքել: Դրանից հետո աշխատակիցը փորձել է մոտեցնել նապաստակին պիթոնի երախին և հենց այդ ժամանակ էլ կենդանին հարձակվել է:

 

Վարժեցնողին օգնել է գործընկերը: Կենդանաբանական այգու տնօրինությունը հայտնել է, որ տվյալ պիթոնը շատ բարի կենդանի է, և սա բացառիկ դեպք է, որ նա հարձակվել է մարդու վրա: Իսկ տեղի ունեցածի համար տնօրինությունը մեղադրել է վարժեցնողին, այն բանի համար, որ չի պահպանել կենդանիների հետ շփման անվտանգության նորմերը:


 

Վերջին նորություններ