Պայթյուն Եգիպտոսում․ զոհեր կան

Եգիպտոսի հյուսիսում պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է  արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, պատահարը տեղի է ունեցել Սինայի թերակղզում՝ Շեյխ Զովեյդ քաղաքի ավտոմոբիլային կանգառներից մեկում։

Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, 3-ը վիրավորվել են: Զոհերից մեկը Եգիպտոսի հատուկ ծառայությունների աշխատակից է: Պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի հրապարակվել:

 


 

Քաղաքականություն

Պատահարներ