Հարցերին պատասխանելը կխանգարի հետագա իմ գործողություններին. Դավիթ Գրիգորյան

Ավարտվեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Բարձրագույն դատական խորհուրդի անդամների հետ հանդիպումը։ Շենքից դուրս եկած դատավորն անպատասխան թողեց լրագրողների հարցերը։

«Հարցերին պատասխանելը կխանգարի հետագա իմ գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով»,-պարզաբանեց դատավորը, նստեց մեքենան ու հեռացավ։

Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նա կասկածվում է պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։ Գործի շրջանակում խուզարկել են դատավորի աշխատասենյակը։ Գրիգորյանի փաստաբանը պնդում է՝ խուզարկությունն իրականացվել է կոպիտ խախտումներով։

Քաղաքականություն

Պատահարներ