Հրդեհ Մոնումենտի այգում

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Մոնումենտի այգում: 

 

ԱԻՆ տեղեկացնում է, որ ժամը 19:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 19:29-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Քաղաքականություն

Պատահարներ