Պարապ «զվռնելու» փոխարեն` ամռանը ինքնակրթվեք. մարդու խայտառակ եք անում. Փաշինյանի հանձնարարականը․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարել է ամառվա արձակուրդների ընթացքում ոչ թե պարապ «զվռնել, այլ ազատ ժամանակն օգտագործել ու ինքնակրթմամբ զբաղվել, ավելի կոնկրետ՝ աշխատել իրենց վրա՝ պարբերաբար օրենքներ կարդալով եւ օրենսդրական նախաձեռնությունների վրա աշխատելով:

 

Բնականաբար, Փաշինյանը ներկայացրել է իրենց ընդհանուր թեզերը, թե ինչ «գծի» մեջ պետք է գործունեություն ծավալել ու չանցնել նախատեսված սահմանները:

 

Տեղեկությունների համաձայն, նա իր դժգոհությունն է հայտնել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներից, որոնք ղեկավարում են իշխանության ուժի ներկայացուցիչները: Մեր աղբյուրների պնդմամբ, նա մոտավորապես հասկացրել է, որ «մարդու խայտառակ եք անում, նայեք մյուս հանձնաժողովներն ինչ բովանդակային ու լուրջ նիստեր են անում, դրսից փորձագետներ հրավիրում»:

Քաղաքականություն

Պատահարներ