Սամվել Բաբայանը հայտարարել է, որ որոշ կետեր արյան գնով պետք է սրբել. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն. շտաբի ղեկավարները խոստում են տվել, որ 30 հազար ստորագրություն կհավաքեն, ինչի համար «կամանդյույուշչին» փող չի խնայել (այս անգամ արտաքին հովանավորներից են գումարներ վերցվել, սոցցանցերում տեսանյութեր են պտտվում): Հավաքվել է ընդամենը 16 հազար ստորագրություն: Ստորագրահավաքը ֆիասկո է գրանցել ոչ միայն մանիպուլյացիաների, այլև իրավական ընթացակարգերի առումով, որի վրա յուղ լցրեց հայաստանյան կողմը՝ ի դեմս ԱԺ պետաիրավական հարցե­րի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի:

Իր արկածախնդիր խա­րակտերի համաձայն' «կամանդույուշչին» օրերս թիմում հայտարարել է՝  ամեն գնով հասնելու է իր նպատակին, որոշ կեղտեր արյան գնով պետք է սրբել»,- ասաց նրա շտաբին մոտ կանգնած մեր աղ­բյուրը:

 Այս միտքը խոր տարակուսանք- կարկամում է առաջացրել թիմակիցների մեջ՝ մնալ նրա կողքի՞ն, թե՞ ճիշտ ժամա­նակին կողմնորոշվել՝ համապատասխան հետևանքներից խուսափելու համար»:

Քաղաքականություն

Պատահարներ