ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվեց նոր ասֆալտով

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ "Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում ճաքալցման աշխատանքներ էր կատարել տենդերը շահած մի անփորձ կազմակերպություն, որի օգտագործած նյութերի պատճառով, մեքենաների անվադողերի հետ շփման արդյունքում քանդվել էր եղած ասֆալտը: Ինչպես ասում են՝ աչքը շինելու տեղ ունքն էին հանել:

 

Քաղաքապետարանի պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում ճաքալցնող ընկերության հաշվին հիմա թարմ ասֆալտ է փռվում այն հատվածներում, որտեղ պետք է ճաքալցում արվեր:

 

(Տեսանյութերում՝ երեկ երեկոյան եւ այսօր գիշերը)":

Քաղաքականություն

Պատահարներ