ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Մյասնիկյան պողոտայում և հարակից խոտածածկ տարածքում

Այսօր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտային հարակից խոտածածկ տարածքում։ Դեպքի վայրում աշխատանքներ է իրականացնում 3 մարտական հաշվարկ։ Բացի դա, Մյասնիկյան պողոտայում նաև Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել։

 

ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը պողոտայում այրվող մեքենայի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել․ "Հուլիսի 19-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն":

 

Տեսանյութը RadioAurora-ի։

Քաղաքականություն

Պատահարներ