Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին նույնպես մատուցելու են ծառայություններ՝ առավոտյան 10.00-ից մինչև 17.00-ն, ընդմիջման ժամերը՝ 13.00-14.00։

Քաղաքականություն