Ավտովթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը. SHAMSHYAN.com

Քիչ առաջ խոշոր ավտովթարի է ենթարկվել Ստյոպա Սաֆարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժաներ չկան։ 

 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Քաղաքականություն