Երևանում 10-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարած անձը ձերբակալվել է. Shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երեկ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Մ. Հ.-ի հայտնած տեղեկությունն այն մասին, թե ով է սեռական բնույթի գործողություններ կատարել 10-ամյա աղջկա հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր Մաշտոցի ոստիկանություն է մեղայականով ինքնակամ ներկայացել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Է. Ա.-ն, ով ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա երեխային խաբելով հրավիրել է տուն և այնտեղ՝ սենյակում, անառակաբարո և սեռական բնույթի գործողություններ է կատարել։ 

 

Քաղաքականություն