Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Nissan-ն ու Ford Transit-ը, Nissan-ն էլ հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն 7-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Առճիս գյուղի բնակիչ՝ 45-ամյա Գարեգին Միսկարյանի վարած Ford մակնիշի 26 UL 449 համարանիշի և Nissan մակնիշի 35 VN 785 համարանիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ը հայտնվել է ձորակում, իսկ Nissan-ի վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ 

 

Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քաղաքականություն

Պատահարներ