Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Երեւանում, այսօր, հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Տիչինա եւ Ոսկանյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ZC 638 համարանիշի եւ Mercedes մակնիշի 36 DU 104 համարանիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Opel-ը առաջ է ընթացել եւ, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում։

 

Աղբյուրը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բիրիգադը առաջին բուժօգնություն է ցուցաբերել Opel-ի վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Սակայն որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է եւ դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 

Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Քաղաքականություն