Պայթյուն Գյումրիում. կոմունալի 44–ամյա վարորդը հիվանդանոցում է.

Երեկ՝ կեսգիշերին մոտ, Գյումրի քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 44-ամյա մի տղամարդ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդու  մարմնի տարբեր մասերին վնասվածքներ են եղել։

 

Տղամարդը աշխատում է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում՝ որպես աղբատար մեքենայի վարորդ։ Քաղաքի Կոշտոյան փողոցում աղբամաքրման աշխատանքների ժամանակ նա նռնակի պայթուցիչ է գտել և իրավապահների տեղեկացնելու փախարեն` հանել պայթուցիչի օղակը։ Դրան հաջորդել է պայթյունը։

 

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

 

Քաղաքականություն

Պատահարներ