Տավուշի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել

Այսօր, հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից։ 

 

Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ա․ Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով մինչ այդ նույն վարչության պետի օպեր գծով տեղակալն էր։ 

 

Գ․ Շամշյանը հայտնում է, որ Ա․ Գասպարյանը Ոստիկանության համակարգում համարվում է պրոֆեսիոնալ, գործին գիտակ, ու նրան ավելի շատ ճանաչում են «Կոմիսար կատանի» մականվամբ, քանի որ նա աշխատանքում միշտ իրեն դրսևորել է որպես պրոֆեսիոնալ օպերատիվնիկ, շատ դեպքերում նրա աշխատանքները նմանացրել են իտալական հայտնի «Ծովահրեշ» ֆիլմի գլխավոր հերոսին՝ Միքելե Պլաչիդոյի «Կոմիսար Կատանիին»։ 

Քաղաքականություն

Պատահարներ