2 հայ օդաչուներ 171 մարդու կյանք են փրկել. ArmLink

Հուլիսի 16-ը կարող էր ճակատագրական լինել Մոսկվայից Քիշնև թռչող ուղևորների համար։ Ամենաահավոր սարսափը կարող էր իրականություն դառնալ։ Օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի անձնակազմը հայնաբերել է, որ առկա է աջ շարժիչի տեխնիկական խափանում։ Հավանաբար մենք հերթական ավիավթարի մասին կլսեինք, եթե չլինեին այս օդաչուները Նրանք մեծ պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել, արագ անջատել են շարժիչը և որոշել են վերադառնալ Մոսկվա, տեղեկանում ենք ArmLink  ֆեյսբուքյան էջից։

 

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Միայն դրանից հետո օդաչուները կարողացել են հանգիստ շունչ քաշել։

Իսկ գիտե՞ք՝ ինչն է ամենահրաշալին այս պատմության մեջ։ Գլխավոր և երկրորդ օդաչուները հայեր են եղել՝ Վարդան Սարգսյանն ու Ալեքսեյ Մուսայելյանը։

 

Հայ օդաչուների հերոսությունը փրկել է 167 ուղևորների (որոնցից 3 երեխաների) և 6 հոգանոց անձնակազմի կյանքերը։


 

Քաղաքականություն

Պատահարներ