Ապշեցուցիչ հավաք էր. Մխիթարյանը ամերիկյան շրջագայության մասին

Լոնդոնի «Արսենալը» ավարտեց մրցելույթները International Champions Cup-ում: «Զինագործները» վերջին խաղում պարտվեցին Մադրիդի «Ռեալին»:

 

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տպավորված է ամերիկյան շրջագայությամբ: 30-ամյա կիսապաշտպանը գրառում է կատարել Facebook-յան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգներին հիանալի հավաքի համար.

«Ապշեցուցիչ հավաք էր:

 

Շնորհակալություն, Ամերիկա՛: Կհանդիպե՜նք»,-գրել է Հենրիխը Facebook-յան իր էջում:

Քաղաքականություն

Պատահարներ