Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել անոմալ շոգերի պատճառով

Ֆրանսիայի պատմական հուշակոթողների գլխավոր ճարտարապետ Ֆիլիպ Վիլնևը հայտարարել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

 

Նշվում է, որ հնարավոր փլուզումը կարող է պայմանավորված լինել անոմալ շոգերով: 

 

Վիլնևը հայտնել է, որ տաճարի պատերը ապրիլին տեղի ունեցած հրդեհաշիջման աշխատանքներից հետո դեռևս շատ խոնավ են, սակայն ջուրը կարող է շատ արագ գոլորշիանալ, քանի որ պետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է գրանցվում: Դա կարող է վտանգ ներկայացնել շենքի ամրությանը:

 

Աշխատակիցները, որոնք զբաղվում են հրդեհից հետո փլատակների մաքրմամբ, հատուկ ամրություններ են տեղադրում, որոնք պետք է կանխեն հնարավոր փլուզումը:

Քաղաքականություն

Պատահարներ