Եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Հանրապետության տարածքում` 

Օգոստոսի 2-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին` հարավ-արևմտյան` 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մյուս շրջաններում 5-6 աստիճանով։ 

Երևան քաղաքում՝ 

Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ