Օրվա լրահոս

Երեք ռուսներ վիճաբանել  են Ստամբուլից Եկատերինբուրգ ուղևորվող օդանավում: Վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Ականատեսներից մեկը պատմել է, որ տղամարդիկ սկսել են վիճաբանել հենց սկզբից, երբ դեռ նոր էին մուտք գործել օդանավ: Ամեն ինչ սկսվել էր մի կնոջից: Սկզբում նա է վիճաբանել տարեց մի տղամարդու հետ, ապա հարվածել է նրան ձեռքով ու նույնպիսի պատասխան ստացել: Դրանից հետո տիկնոջը փորձել են պաշտպանել երիտասարդ երկու տղամարդիկ, ու ծեծկռտուք է սկսվել:

Արդյունքում երեք ուղևորներն էլ իջեցվել են ինքնաթիռից: Թռիչքն իրականացվել է 45 րոպե ուշացումով:

Վերջին նորություններ