Հունաստանի հյուսիսում զբոսաշրջային ավտոբուս է այրվել․ ուղևորների թվում երեխաներ են եղել

Հունաստանի հյուսիսում զբոսաշրջային ավտոբուս է այրվել, հայտնում է  kozanilife.gr-ը:

Ավտոբուսը բռնկվել է Կոզանի քաղաք տանող թունելում: Հրդեհը սկսվել է դեռևս անհասկանալի պատճառներով, երբ ավտոբուսն ուղևորվում էր Խալկիդիկիից Կոզանի:

Վարորդը հասցրել է ավտոբուսը թունելից դուրս հանել, կանգնեցնել է այն, իրականացվել է ուղևորների անհապաղ տարհանում։

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է։ Ուղևորների թվում եղել են նաև երեխաներ։

Քաղաքականություն

Պատահարներ