Լավագույն ֆուտբոլիստների կոչման հավակնորդների անունները հայտնի են․ ՈւԵՖԱ

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի ըստ խաղային դիրքի լավագույն ֆուտբոլիստների կոչման հավակնորդների անունները:

Ցուցակում հայտնվել են մարցաշարի հաղթող՝ «Լիվերպուլի» հինգ ներկայացուցիչներ: Եզրափակչի մասնակից «Տոտենհեմը» ներկայացված է երկու ֆուտբոլիստով:

Դարպասապահներ ՝ Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»):

Պաշտպաններ ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Մատեյս դե Լիգտ («Այաքս», այժմ՝ «Յուվենտուս»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»):

Կիսապաշտպաններ ՝ Ֆրենկի դե Յոնգ («Այաքս», այժմ ՝ «Բարսելոնա»), Քրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»):

Հարձակվողներ ՝ Սադիո Մանե («Լիվերպուլ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»):

Քաղաքականություն

Պատահարներ