Տեղափոխության մասին լուրերը ծիծաղելի են, չեմ հասկանում, թե որտեղից են վերցնում․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանից առաջ հարցազրույց է տվել BBC-ին, որի ընթացքում խոսել է առաջիկա մրցաշրջանում ակումբի տրամադրվածության և տրանսֆերային շշուկների մասին: 

«Անցած մրցաշրջանում մենք հնարավորություն ունեինք հայտնվելու Անգլիայի առաջնության լավագույն քառյակում, բայց, ցավոք, դա մեզ չհաջողվեց: Մենք մինչև վերջին րոպեն հավատում էինք: Այնուհետև ևս մեկ հնարավորություն կար հանդես գալու Չեմպիոնների լիգայում, սակայն Եվրոպա լիգայի եզրակչում չկարողացանք հաղթել «Չելսիին»: Հիասթափված էինք, սակայն այս տարի թիմում նոր համալրումներ կան, անհամբերությամբ սպասում ենք նոր մրցաշրջանին, հույս ունենք, որ նոր ֆուտբոլիստները կօգնեն հասնել մեր նպատակներին: 

Երբեմն տեղափոխության մասին լուրերը ծիծաղելի են, չեմ հասկանում, թե որտեղից են վերցնում այս կամ այն տեղեկությունը»,- ասել է Մխիթարյանը: 
 

Քաղաքականություն

Պատահարներ