Նոր Զելանդիայում առգրավվել է 93 մլն դոլար արժողությամբ 200 կգ թմրանյութ

Նոր Զելանդիայի իրավապահներն Օքլենդում հատուկ գործողության ընթացքում ավելի քան 200 կգ մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել: Ինչպես հայտնել է ոստիկանությունն իր թվիթերյան էջում, առգրավված թմրանյութերի մոտավոր արժեքը մոտ 93 մլն դոլար է, գրում է ՏԱՍՍգործակալությունը:

«Ոստիկանությունն առգրավել է ավելի քան 200 կգ մետամֆետամին՝ երկրում գործող օտարերկրյա հանցավոր խմբավորման անդամների ձերբակալության խոշոր գործողության ժամանակ»,- հայտնել են ոստիկանությունից:

Օքլենդի կենտրոնում գտնվող բնակելի համալիրներից մեկում խուզարկումների ժամանակ իրավապահները հայտնաբերել են պահարան, որում եղել են պլաստիկե կոնտեյներներ՝ լցված թմրանյութերով:  

Նշվում է նաև, որ գործողության ժամանակ ձերբակալվել է 2 տղամարդ՝ 60 և 49 տարեկան: Երկուսն էլ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են:

Քաղաքականություն

Պատահարներ