Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրում հրթիռային արձակումների համար. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է սկսել բանակցությունները ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ավարտից հետո եւ ներողություն է խնդրում հրթիռային արձակումների համար, հաղորդում է Associated Press-ը:

Twitter-ի իր էջում Թրամփը նաեւ որոշ մանրամասներ է ներկայացրել Կիմ Չեն Ընից ստացած 3 էջանոց «գեղեցիկ» նամակի մասին:  

Թրամփը, որն այժմ գտնվում է արձակուրդում Նյու Ջերսիում իր գոլֆ ակումբում, հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի նամակը նվիրված է եղել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի «ծիծաղելի եւ թանկարժեք զորավարժություններին», որոնք Հյուսիսային Կորեան սպառնալիք է համարում: 

Քաղաքականություն

Պատահարներ