Հայաստանի տրանսպորտի վիճակը համեմատելի է աֆրիկյան պետության հետ․ Լապշին

Ռուս  բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում հանրային տրանսպորտի խնդրին: 

Նա նշել է, որ այլ քաղաքներ գնալու համար նախկինում գործող «Կիլիկիա» ավտոկայանում ժամանակին եղել են կարգավարներ, դրամարկղ, մանկական սենյակ: 

Լապշինին հատկապես զարմացրել է այն հանգամանքը, որ այլ քաղաքներ գնալու համար ուղևորները ստիպված են սպասել այնքան, որ երթուղայինը լցվի: 

«Արդյունքում ինձ հոգնեցրին այդ արկածները: Դա ինձ հիշեցրեց սև Աֆրիկան, որտեղ գտնվում էի մեկ ամիս առաջ: Ինչպես և Սենեգալի մայրաքաղաք Դաքարում ես ժամերով սպասում էի միկրոավտոբուսում, մինչ այն կշարժվեր: Բայց չէ՞ որ Հայաստանը Սենեգալ չէ»: 
Լապշինը գրառման վերջում կոչ է արել Երևան-Գյումրի երթուղին երկարացնել մինչև Վանաձոր: 
 

Քաղաքականություն

Պատահարներ