Ինքնաթիռի պայթած շարժիչի բեկորները վնասել են Հռոմի հարակից քաղաքներից մեկի տները

Իտալիայում Norwegian Air ավիաընկերության   Boeing 787-ինքնաթիռի շարժիչը պայթել է օդում, ինչից հետո դրա բեկորները ընկել են մոտակա թաղամասերի վրա, գրում է Corriere Della Sera-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը DY7115 չվերթով Հռոմից ուղևորվում էր Լոս Անջելես:

Թռիչքից հետո օդանավի շարժիչներից մեկը խափանվել է, և ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով ինքնաթիռի շարժիչի փոքրիկ մասնիկները ընկել են ճանապարհների և լողափերի վրա:

Դեպքի հետևանքով վնասվել են ավտոմեքենաների վերևի հատվածները և Իզոլա Սակրա շրջանի տները: Ինքնաթիռում գտնվել է 298 մարդ:

Քաղաքականություն

Պատահարներ