Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ արագությամբ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։

Քաղաքականություն

Պատահարներ