Պայթյուն Լիբիայում․ զոհվել է ՄԱԿ-ի 3 աշխատակից

Լիբիայի Բենղազի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի 3 աշխատակից, ևս 10 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Տեղի ունեցածից հետո Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել։

Նշվում է, որ պայթեցվել է մեքենայից ամրացված պայթուցիկ սարք։ Դեպքի վայրում երևացել է ՄԱԿ-ի առնվազն մեկ այրված մեքենա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է մեքենայի պայթյունը։ Նշվում է, որ տեղի ունեցածից հետո կազմակերպությունը չի տարհանի իր առաքելությունը Լիբիայից։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին Ղուրբամ-բայրամի ժամանակ պահպանել հումանիտար զինադադարը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ խաղաղ ապագայի հասնելու համար, որին արժանի է Լիբիայի ժողովուրդը»,-նշել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Քաղաքականություն

Պատահարներ