ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Tesla ավտոմեքենան պայթել է երթևեկելիս․ կան տուժածներ

Մոսկվայի շրջանային ավտոճանապարհին պայթյուն է տեղի ունեցել: Instagram-ի օգտատերերից մեկի հրապարակած կադրերում երևում է Tesla-ի բռնկումը, որից հետո մեքենան պատվել է կրակով և սև ծխով:

ՌԴ մայրաքաղաքի պետավտոտեսչության ծառայությունից հայտնել են, միջադեպի հետևանքով տուժել են Tesla-ի երեք ուղևորները:

Վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Հաղորդվում է, որ մեքենան երթևեկելիս է եղել ավտոպիլոտ համակարգով, որը չի ճանաչել դիմացը կանգնած վթարված մեքենան:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ