ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ նախագահը մոտոցիկլետով մասնակցել է բայք շոուին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտոցիկլետ վարելու տեսանյութը ակտիվ քննարկում են համացանցում։ «Ուրալ» մակնիշի կցասայլակով մոտոցիկլետի ղեկին նստած` Պուտինը մասնակցել է «Գիշերային գայլեր» մոտոակումբի կազմակերպած «Բաբելոնի ստվեր» միջազգային բայք-շոուին։ 

armeniasputnik.am-ը գրում է, օգտատերերը հիացած են ՌԴ նախագահի հզոր կերպարով։ Նրանց ուրախացնում է այն փաստը, որ Պուտինն էքստրիմին հաղորդակից է դարձնում նաև Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովին և Սևաստոպոլի նահանգապետի  ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Ռազվոժաևին։ 


Պուտինի մոտոցիկլետին ամրացված էր Ռուսաստանի դրոշը. նախագահը «Գիշերային գայլեր» մոտոակումբի  առաջնորդ Ալեքսանդր Զալդաստանովի ուղեկցությամբ քշեց ուղիղ բեմի մոտ։ 

«Ուզում եմ ասել, որ սա շատ լավ նախաձեռնություն է։ Լավ գաղափար է, որը համախմբում է և՛ տեխնիկայի, և մոտոցիկլետների սիրահարներին, և՛ բոլոր նրանց, ովքեր հոգով և սրտով են վերաբերվում մեր Հայրենիքին», – ասել է Պուտինը։ 

Սա թվով 11-րդ բայք շոուն է։ Առաջինը տեղի է ունեցել 10 տարի առաջ Սևաստոպոլի Գասֆորտ լեռան մոտ։ Այս շոուները կրում են հայրենասիրական բնույթ։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ