Վաշինգտոնը զուր է սպասում Իրանից զանգի. Թեհրան

Վաշինգտոնը զուր է սպասում Իրանի իշխանություններից զանգի, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին, գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ եթե Իրանի իշխանությունները ցանկանում են բանակցել ԱՄՆ-ի հետ, ապա Դոնալ Թրամփը «սպասում է իրենց զանգին»:

«Նրանք վաղուց են դա Իրանից սպասում, սակայն սպասելն անիմաստ է»,- գրել է Մուսավին իր Telegram ալիքում:

Նա ասել է, որ Իրանը չի կարող բանակցությունների պատրանք ստեղծել այն ժամանակ, երբ չեն պահպանվում միջազգային իրավունքը և նորմերը, իսկ ԱՄՆ-ն իրանի ճնշում է՝ ենթարկելով տնտեսական տեռորի: 
 

Քաղաքականություն

Պատահարներ