«Արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում երեւում է, որ արագիլները չեն կարողանում թռչել, ինքնուրույն կերակրվել․

 

«Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին աղտոտել է հարյուրավոր արագիլների, որոնք չեն կարողանում թռնել, ինքնուրույն կերակրվել և կերակրել իրենց ձագերին՝ փաստացի հասնելով մահվան դուռը։

Կամավորներն ամեն ինչ անում են, բայց դա ամենևին էլ բավական չէ։ Ոչ մեկս չգիտենք, թե քանի արագիլ է այս մեկի նման մահացել վերջին մեկ ամսվա ընթացքում։

Տեսանյութն արված է 2019թ-ի օգոստոսի 4-ին Հովտաշենում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ