Երևան-Մոսկվա չեղարկված չվերթը նախնական տվյալներով կիրականացվի Երևանի ժամանակով 15:00-ին

Տեխնիկական խնդիրների պատճառով Երեւան-Մոսոկվա չեղարկված ավիաչվերթը նախնական տվյալներով կիրականացվի Երեւանի ժամանակով 15:00-ին: 

Հիշեցնենք, որ այօսր  Utair ավիաընկերությունը  օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով չեղարկել էր Երեւանի «Զվարթոնց» օդանավակայանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան նախատեսված թռիչքը:

 

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապ է հաստատել  Utair ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղեւորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ