Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ պատճառը՝ տեխնիկական խնդիրներն են

Այսօր, օգոստոսի 12-ին Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը, չի կատարել պլանավորված չվերթը, օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

 

Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապ է հաստատել Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սննդով:

Քաղաքականություն

Պատահարներ